Երևանում բացվել է Մխ. Հերացու անվան հրապարակը

PanARMENIAN.Net - Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջացառումների շրջանակում այսօր տեղի ունեցավ Մխ. Հերացու անվան հրապարակի եւ Մխ. Հերացու կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էր նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, համալսարանի 90-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը:

Երեւանի ավագանու հունիսի 23-ի որոշմամբ` Շարիմանյան եւ Հերացու փողոցների հատման մասում գտնվող հրապարակն այսուհետ կրելու է 12-րդ դարի հայ խոշորագույն բժշկապետ Մխիթար Հերացու անունը:

Կիսանդրին տեղադրվել եւ հրապարակը բարեկարգվել է Մխ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ:

Կիսանդրու հեղինակը Յուրա Պետրոսյանն է, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը, հայտնում է նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---