Քասախում բացվեց բազմաբնակարան սոցիալական տունը25 հունիսի 2010 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ այսօր Կոտայքի մարզի Քասախ համայնքում տեղի ունեցավ վերակառուցված բազմաբնակարան սոցիալական տան բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան, ՏԿՆ միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ սոցիալական տան վերակառուցման աշխատանքներն սկսվել էին 2009թ. ամռանը, այդ նպատակով հատկացվել էր համայնքի վարչական տարածքում գտնվող նախկին գործարանի արտադրական մասնաշենքը: Սոցիալական տան քսան բնակարանից 18-ը կհատկացվի Քասախ համայնքում եւ մերձակայքում բնակվող փախստական ընտանիքներին, 2-ը` Քասախ համայնքի կարիքավոր ընտանիքներին: Փախստականների արդյունավետ ինտեգրման համար պայմաններ ստեղծելու նպատակով սոցիալական տան առաջին հարկում բացվել է նաեւ համակարգչային սրահ, կարի արտադրամաս, վարսավիրանոց, առեւտրի կետ, ինչպես նաեւ համայնքային նշանակության հանդիսասրահ: ՀՀ փոխվարչապետը բարձր գնահատեց կատարված աշխատանքը` գոհունակություն հայտնելով փախստական ընտանիքներին մշտական կացարանով ապահովելու առնչությամբ: Նա ընդգծեց միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցության անհրաժեշտությունը` կարիքավոր փախստական ընտանիքների բնակարանային ապահովության խնդիրները լուծելու հարցում եւ հույս հայտնեց, որ վերջիններս ակտիվ մասնակցություն կունենան այդ նպատակով աշնանը Երեւանում կազմակերպվելիք համաժողովին, հայտնում է նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |