Մինչև տարեվերջ Նովոռոսիյսկում կտեղադրվի քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Նաջարյանին նվիրված հուշակոթող

PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ Նովոռոսիյսկում կտեղադրվի քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Նաջարյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողը: Հենց Նաջարյանն է հիմնադրել ծովափնյա ճեմուղին իր այսօրվա տեսքով, որը դարձել է քաղաքի այցեքարտը: Հուշակոթողի տեղադրման մասին որոշումը կայացրել է քաղաքապետ Վլադիմիր Սինյագովսկին: Այն նախատեսվում է տեղադրել մինչ 2010 թվականի ավարտը:

Ըստ «Քաղաք» ընկերությունների խմբի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Իզմոդենովի, դեռ հայտնի չէ, թե ինչ տեսք կունենա ապագա հուշակոթողը:

Ինչպես հայտնում է Նովոռոսիյսակի վարչակազմի մամլո ծառայությունը, Գուրգեն Նաջարյանը կարևորում էր «հողի ճարտարապետությունը»: Հենց Նաջարյանին է Նովոռոսիյսկը պարտական հիմնական ճեմուղով, որը հիմնադրվեց դեռևս 1946 թվականին, սակայն սկսեց զարգանալ հիմնականում նրա օրոք, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---