Ամեն տարի Հայաստանում անորեքսիայի կամ բուլիմիայի խնդրով բժշկի է դիմում 4-5 մարդ

PanARMENIAN.Net - Ամեն տարի Հայաստանում անորեքսիայի կամ բուլիմիայի խնդրով բժշկի է դիմում 4-5 մարդ: Հիմնականում, նրանք 18-20 տարեկան երիտասարդ աղջիկներ են»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարության կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:

Ըստ նրա, անորեքսիայով 90 տոկոսով տառապում են կանայք, քանի որ նրանց գլխավոր զենքը արտաքինն է: Անորեքսիայով տառապողների բուժման բարդությունը կայանում է նրանում, որ նրանց շատ բարդ է համոզել կրկին սկսել ուտել, քանի որ նրանք շատ ուժեղ կամքի տեր աղջիկներ են, որոնք կարող են ստիպել իրենց հրաժարվել կերկուրից: Նրանք հստակ գիտակցում են ձեռնարկվող քայլերի վնասակարությունը, և, չնայած դրան, նրանց համար չափազանց բարդ է կրկին սկսել սնունդ ընդունել:

«Անորեքսիան տևական սովի հետևանք է: Առաջին ախտանիշներն են թուլությունը, բողոքները սրտի աշխատանքից, գլխապտույտը: Եվ եթե ժամանակին կանգ չառնել, ապա կարող են առաջանալ վահանագեղձի և սրտի գործունեության խախտումներ, կսկսեն թափվել մազերը, կարող է կուրություն առաջանալ, և ի վերջո, անորեքսիան կբերի կերակրամարսողական համակարգի ատրոֆիայի: Եթե հիվանդը դեռևս ի վիճակի է ուտել և ընդունվող կերակրի հետ կարող է վերականգնել ստամոքսի թաղանթը, ապա մենք բուժում ենք նրան բնական ճանապարհով, սակայն, երբեմն, մենք ստիպված ենք լինում ներերակային ներարկումների միջոցով դա անել: Անորեքսիան կարող է մահվան հանգեցնել, նման մի դեպք բոլորովին վերջերս է գրանցվել»,-ասել է Վարդանուշ Պետրոսյանը:

Կլինիկական հոգեբան Վիկտորյա Վառյանը նշել է, որ հիվանդների հետ աշխատանքը կայանում է նրանում, որ վստահություն ներշնչվի նրանց և որ նրանք սովորեն ընդունել իրենց անկախ իրենց կազմվածքից, քանի որ դա չէ աշխատանքում և անձնական կյանքում հաջողության վճռորոշ դերը կատարում:

«Այժմ հեռուստատեսությունը, թերթերն ու ինտերնետը մեզ հակառակն են ներշնչում, ուստի աղջիկները այդքան հաճախ են դառնում գովազդի զոհ և տանջում են իրենց ամեն տեսակի սննդային սահմանափակումներով»,-ասել է Վարդանուշ Պետրոսյանը` հավելելով, որ այսօրվա դրությամբ իրավունք չկա արգելել նիհարելու միջոցների գովազդը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---