Հակակարկտային կայանների շնորհիվ գյուղացիներն այսուհետ ապահովագրված կլինեն բերքի կորստից

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությամբ Արմավիրի մարզի Քարակերտ, Վանանդ, Ծաղկալանջ, Շենիկ, Այգեշատ և Շենավան գյուղերում տեղադրվել և փորձարկվել է հեռահար կառավարմամբ 15 «Զենիթ» հակակարկտային կայան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ ընկերության 44 միլիոն ֆինանսական աջակցության շնորհիվ 2010թ. Արմավիրի մարզի 3 գյուղերոմ` Քարակերտում, Վանանդում և Ծաղկալանջում տեղադրվել է հեռահար կառավարմամբ «Զենիթ» հակակարկտային 6 կայան:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` բերքի անհարկի կորստից գյուղացուն պաշտպանելու ծրագրերին աջակցում է 2008 թվականից: Երկու տարվա ընթացքում այս մարզի 7 գյուղերում` Քարակերտում, Վանանդում, Ծաղկալանջում, Շենիկում, Այգեշատում, Բերքաշատում և Շենավանում, տեղադրվել է հակակարկտային 15 կայան` շահագործման ընթացքում արձանագրելով կարկուտի դեմ պայքարի 100 տոկոս արդյունավետություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գյուղատնտեսության կարիքների համար տրամադրել է իր մրցակցային առավելություններից մեկը` ընդարձակ ծածկույթ 3G և GPRS/EDGE համակարգերով: Կայանների հեռահար կառավարումն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի միջոցով:

Հերթական քայլով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է նվազագույնի հասցնել բնության անկանխատեսելիության հետևանքով բերքի անհարկի կորուստը մարզի ևս 3 համայնքում: Այժմ, հակակակտային կայանների միջոցով մթնոլորտի վրա ուղղահայաց տարածվող մեծ ուժգնության հարվածային ալիքների ազդեցության շնորհիվ, Քարակերտ, Վանանդ և Ծաղկալանջ համայնքների մշակովի հողատարածքները նույնպես պաշտպանված կլինեն կարկուտից:

«Բնության քմահաճույքը հողի մշակը հաճախ զգում է իր ընտանիքին հասցված նյութական վնասի տեսքով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գիտակցում է, որ այդ վնասը գլոբալ առումով կրում է մեզանից յուրաքանչյուրը, քանի որ տուժում է երկրի տնտեսությունն առհասարակ: Տարատեսակ սոցիալական ծրագրերին աջակցելու մեր որդեգրած ռազմավարությունը բխում է պատասխանատու լինելու մոտեցումից: Ի վերջո, բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք մենք` Հայաստան երկրի համար են», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Զենիթ» հակակարկտային կայաններն ամբողջովին մշակվել և պատրաստվել են «Բարվա. ինովացիոն կենտրոնի կողմիցª օգտագործելով տեղական մտավոր և արտադրական ներուժը, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:-

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---