Նովոռոսիյսկի պղծված գերեզմանները կվերականգնվեն Կրասնոդարի շրջանի բյուջեի հաշվին28 հուլիսի 2010 - 19:10 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի կարգադրությամբ հուլիսի 29-ին Նովոռոսիյսկ կժամանեն Հարավային դաշնային շրջանում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը և Կրասնոդարի շրջանի հայ համայնքի նախագահ Ռազմիկ Գևորգյանը: Այնտեղ նրանք կհանդիպեն համապատասխան քաղաքային կառույցների ղեկավարների հետ` վանդալիզմի այդ ակտի առնչությամբ մեր վերաբերմունքը շարադրելու նպատակով, ինչպես նաև հարկ եղած դեպքում տեղի հայ համայնքին անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն, հաղորդում է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մամլո ծառայությունը: Բացի վերը շարադրվածից, ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան կողմից նախաձեռնված միջոցների` ՌԴ ԱԳՆ հղված դիտողության, շրջանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչևին դեսպանի ուղղված նամակի արդյունքում այսօր Նովոռոսիյսկի քաղաքային իշխանությունները հայտարարություն են տարածել: Այդ հայտարարության մեջ հաղորդագրություն էր պարունակվում այն մասին, որ մի քանի օրվա ընթացքում բոլոր տապանաքարերը քաղաքային բյուջեի միջոցների հաշվին կվերականգնվեն իրենց նախկին տեսքով, իսկ հուլիսի 29-ին ծրագրվում է շրջանի ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն հրավիրել մեղավորների շուտափույթ հայտնաբերման համար: Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Նովոռոսիյսկի «Լույս» հայկական մշակութային ընկերությունից ստացված տեղեկությունների համաձայն, երեք քաղաքային գերեզմանատների գերեզմանների տապանաքարեր պղծվել են: Կաբախախի գերեզմանատանը պղծվել է 24 տապանաքար (հիմնականում հայկական), Մեֆոդիևյան գերեզմատանը` 11 (հիմնականում ռուսական) և Կենտրոնական գերեզմանատանը` 5 տապանաքար (ռուսական): Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում ՀՀ կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ՊՆ ղեկավարի հետ |