15 կազմակերպություններ մրցանակներ ստացան Հայաստանում լավագույն PR-ի համար28 հուլիսի 2010 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին Երևանում տեղի ունեցավ տարբեր ոլորտներում լավագույն PR-ն իրականացրած կազմակերպությունների պարգևատրման արարողությունը: Արարողությունը կազմակերպել էր «PR-ի զարգացման հայկական կենտրոնը»: Դրական հասարակական կարծիք ձևավորելու գործում ավանդի համար պատվոգրեր ու մրցանակներ ստացան 15 հասարակական, բարեգործական ու առևտրային կազմակերպություններ ու մասնավոր անձիք, «Լավագույն բնապահպանական նախագիծ» (այս անվանակարգում հաղթեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը «Վերաբերվիր բնությանն ինչպես քո սեփական տանը» նախագծի համար), «Լավագուն անակնկալ-ակցիա» (մրցանակը ստացավ «Միասին» միությունը մարտի 8-ին նվիրված «Կենդանի բացիկ» ակցիայի համար), «Ակամա PR» (մրցանակ ստացան Արենի 1 քարանձավում հնագույն կաշվե կոշիկը հայտնաբերած հայ հնագետները) և այլ անվանակարգում: Պարգևատրման արարողությունը նվիրված էր Հայաստանում PR-ի և այդ ոլորտի մասնագետների օրվան: «Այս պարգևատրման արարողությունը մեր երկրի համար որևէ լավ բան արած մարդկանց երախտագիտություն հայտնելու միջոց է: Եթե մենք հնարավորություն ունենայինք շնորհակալություն հայտնելու ոչ թե 15, այլ 100 կազմակերպությունների, մենք այդպես էլ կանեինք»,-ասել է «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Անդրադառնալով կենտրոնի ապագա ծրագրերին`նա ընդգծել է, որ նրա կարգախոսն է «Ավելի քիչ խոսք` ավելի շատ գործ»: «Մենք ապագայի մեծ պլաններ ունենքն: Մեր նպատակներից մեկն է PR-ով զբաղվող տարբեր ընկերությունների միավորումը, քանի որ մենք պետք է գործենք որպես միասնական օրգանիզմ, ինչի հետ կապված մենք դեռ խնդիրներ ունենք»,-ասել է Հայկ Կիրակոսյանը` հավելելով, որ այդ նպատակով կենտրոնը տարբեր միջոցառումներ, համաժողովներ ու սեմինարներ կկազմակերպի: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում ՀՀ կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ՊՆ ղեկավարի հետ |