Կարեն Ավագյան. «Բազե-2010»-ը ամենազանգվածային հավաքն է դարձել իր գոյության պատմության ընթացքում

Կարեն Ավագյան. «Բազե-2010»-ը ամենազանգվածային հավաքն է դարձել իր գոյության պատմության ընթացքում

PanARMENIAN.Net - «Բազե» երիտասարդական հավաքին առաջին անգամ մասնակցում են Հայաստանի քաղաքական կուսակցությունների երիտասարդական ճյուղերի ներկայացուցիչները: Ծաղկաձորում Հայ երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը լրագրողներին հայտնել է, որ հավաքին մասնակցում են ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», ՄԻԱԿ, «Օրինաց երկիր», ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները: «Ցավոք սրտի, մեզ չեն միացել «Ժառանգություն», և ՀԱԿ ներկայացուցիչները, թեև հրավեր ստացել էին: Հուսով եմ, որ հետագայում նրանք նույնպես կմասնակցեն «Բազե» հավաքին: Մեր նպատակը միասնական ուժ ստեղծելն է», - նշել է Ավագյանը:

Նա նաև ընդգծել է, որ «Բազե-2010»-ը ամենազանգվածային հավաքն է դարձել իր գոյության պատմության ընթացքում: Հավաքին մասնակցում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի տարբեր ծայրերից ժամանած 300 մարդ: Նրա խոսքերի համաձայն, 2002-2010 թթ. հավաքներին մասնակցել է 18-30 տարեկան 6000 երիտասարդ: «Այստեղ գալիս են ոչ թե հանգստանալու, այլ մրցելու: Նրանք այն մարդիկ են, ովքեր իրենց լավագույնս դրսևորել են մշակույթի և սպորտի բնագավառներում, և մենք արդեն առանձնացրել ենք մարդկանց, ովքեր «Բազե»-ից հետո ավելի հայտնի կդառնան», - ասել է Կարեն Ավագյանը:

«Բազե» երիտասարդական հավաքի փակման արարողությանը կմասնակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---