Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ին աշխատանքային այցով Արցախ է մեկնել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այցելել են Ստեփանակերտում գործող մի շարք կրթամշակութային հաստատություններ:

Նախագահները ծանոթացել են թիվ 11 ավագ դպրոցի նորակառույց մասնաշենքին և Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի աշխատանքին:

Նախագահներին ուղեկցում էին Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---