ՀՀ կառավարությունը հաստատել է ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները

ՀՀ կառավարությունը հաստատել է ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 3-ին նիստում հաստատել է ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը:

Ներկայացնելով նախագիծը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նման քայլը համահունչ է ընտրված միջազգային վեկտորին` ուղղված կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը:

Իր հերթին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ավելացրեց, որ չնայած նրան, որ նախագիծը կատարյալ չէ, այնուամենայնիվ, դրա իրագործման ընթացքում կկատարվեն անհրաժեշտ շտկումներ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---