Հայաստանի երիտասարդական կառավարությունն իր աշխատանքը կսկսի սեպտեմբերին 6 սեպտեմբերի 2010 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական կառավարության առաջին նիստը տեղի կունենա 2010-ի սեպտեմբերին: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի Երիտասարդական կուսակցության կառավարման անդամ Արտակ Խաչատրյանը, երիտասարդական կառավարությունը կստեղծվի ՀՀ կառավարության իրական մոդելի հիման վրա: Երկրի առաջատար բուհերի լավագույն ուսանողների շարքում կընտրվեն 18 «նախարարներ» և «փոխնախարարներ»: Երիտասարդական կառավարության նախարարներն ընտրվելու են 2 ամիսը մեկ: «Երիտասարդական կառավարության անդամները հնարավորություն ունեն ծանոթանալ երկրի կառավարության իրական աշխատանքի հետ: Ավելին, «նախարարները» պետք է ներկայացնեն իրենց նախագծերը, առաջարկները կամ շտկումները, որոնք ներկայացվելու են ՀՀ կառավարությանը: Երիտասարդ մասնագետներին, որոնց առաջարկները կարժանանան կառավարության հավանությանը, կառաջարկվի թափուր տեղ նախարարություններից մեկում»,- ասել է Արտակ Խաչատրյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |