Արամ Աթեշյանը հուսով է, որ Սբ. Էջմիածինը ներկայացուցիչներ կուղարկի Սբ. Խաչի պատարագին

Արամ Աթեշյանը հուսով է, որ Սբ. Էջմիածինը ներկայացուցիչներ կուղարկի Սբ. Խաչի պատարագին

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքության աթոռակից պատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը հուսով է, որ Մայր Աթոռ Էջմիածինը կվերանայի իր որոշումը և ներկայացուցիչներ կուղարկի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին մասնակցելու համար: Նա նշել է, որ Կոստանդնուպոլսի պատրիարքությունը հարգում է Էջմիածնի որոշումը: «Այս պատարագով մենք ցանկանում էինք ցույց տալ մեր եկեղեցու միասնությունը»,- ասել է նա, գրում է Hurriyet թուրքական թերթը:

Մայր Աթոռի հայտարարությունում ասվում է. «Սբ. Էջմիածինը ցավով իմացավ, որ Սբ. Խաչ եկեղեցու գմբեթին չի տեղադրվելու օծված խաչ, ինչպես դա խոստացել էր Թուրքիայի կառավարությունը: Մենք, ընդառաջ գնալով Կոստանդնուպոլսի պատրիարքությանը, պատրաստվում էինք երկու հոգևորական ուղարկել պատարագին մասնակցելու համար: Սակայն ստեղծված իրավիճակում դա անհնար է: Սբ. Էջմիածնի ներկայացուցիչները չեն մասնակցի պատարագին»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---