Վրաստանի հայ համայնքը բողոքում է հայկական դպրոցների լուծարման ու վերակազմավորման դեմ![]() PanARMENIAN.Net - Վրաստանի հայ համայնքը պաշտոնական նամակով դիմել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Դմիտրի Շաշկինին` Թբիլիսիի հանրակրթական թիվ 110, 95 դպրոցների և թիվ 146 դպրոցի հայկական բաժնի լուծարման ու վերակազմավորման մասին` վերջերս տարածված լուրերի առնչությամբ: Դիմումում Վրաստանի հայ համայնքը նախարարությանը խնդրում է պատասխանել հետևյալ հարցերին, թե ինչ շարժառիթներով են պայմանավորված Վրաստանի կրթության և գիտության նախարարության որոշումները նշված դպրոցների լուծարման-վերակազմավորման մասին, ինչ պայմաններում պետք է անցնեն այդ գործընթացները կոնկրետ այդ դպրոցներում: «Թբիլիսիի թիվ 110 և 146 հանրակրթական դպրոցներն այն կրթօջախներից են, որտեղ գործում են հայկական բաժիններ, իսկ թիվ 95-ը զուտ հայկական դպրոց է, ուր, բնականաբար, սովորում են ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Բնական է, որ Վրաստանի տարածքում գործող կրթության ու մշակույթի հայկական օջախները Վրաստանի հայ համայնքի հատուկ ուշադրության առարկան են, և այդ կառույցների հետ կապված ամեն կարգի գործունեություն՝ լուծարում, վերակազմավորում կամ այլ փոփոխություն, անմիջականորեն վերաբերում է Վրաստանի հայ համայնքի անդամներին՝ ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներին ու նրանց կենսական շահերին»,- ասված է դիմումում: Վրաստանի հայ համայնքը հույս է հայտնում, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը, որպես պետական իրական ժողովրդավարական մարմին, կկատարի մեր երկրի ստանձնած պարտավորություններն ազգային փոքրամասնությունների իրավունքների, մասնավորապես, ազգային փոքրամասնության` մայրենի լեզվով ուսում ստանալու և մշակույթը պահպանելու պաշտպանության հարցում, հաղորդում է Վրաստանի հայ համայնքի մամուլի ծառայությունը: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |