Հոկտեմբերի 1-ից կվաճառվեն ավտոմեքենաների սեփականատերերի ապահովագրերը10 սեպտեմբերի 2010 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 1-ից վաճառվելու են պարտադիր ավտոապահովագրման ապահովագրեր: Այս մասին տեղի ունեցած սեմինարի ընթացքում լրագրողներին հայտնել է ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի և ֆինանսական կայունության քաղաքականության վարչության պետ Վահե Վարդանյանը: Սեմինարը նվիրված էր Հայաստանում ընդունված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքին: «Օրենքը կգործի 2011 թ. հունվարի 1-ից: Բոլոր ավտոտեսուչները «Հայաստանի ավտոապահովագիրների բյուրոյի» բազայի մուտքի թույլտվություն կունենան և կարող են ստուգել ավտոմեքենայի ապահովագրի առկայությունը օնլայն ռեժիմով», - ասել է նա: Այս համատեքստում վարչության պետն ավելացրել է, որ ԱՊՀ մի շարք երկրների փորձը ցույց է տալիս, որ վարորդները հաճախ կեղծ ապահովագրեր են պահում, այդ պատճառով որոշում է ընդունվել ավտոտեսուչներին տրամադրել ապահովագրված մեքենաների ցուցակը: ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի զարգացման բաժնի ղեկավար Աննա Վարդիկյանն ասել է, որ հեռանկարում քննարկվելու է նաև Green Card համակարգին Հայաստանի անդամակցության հարցը, որը հեշտացնում է տրանսպորտային միջոցների տեղաշարժը երկրից երկիր` միջազգայնորեն ճանաչված ապահովագրական ծածկույթի ներդրման օգնությամբ: Երաշխավորվելու է նաև այն, որ արտասահմանյան մեքենաների վարորդի մեղքով տուժած ՀՀ քաղաքացիները չեն հայտնվի անբարենպաստ պայմաններում: Green Card-ը կարգավորվում է եվրահրահանգներով, որոնք սահմանում են համակարգի հիմնական ենթակառույցներն ու բնութագրիչները և պարտադիր են համակարգի մասնակից պետությունների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |