«ԱրմենՏել»-ը կաջակցի սոցիալական գործընկերությանը նվիրված առաջին ազգային համաժողովի անցկացմանը![]() 14 սեպտեմբերի 2010 - 12:59 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) կաջակցի սեպտեմբերի 29-ին Երևանում կայանալիք սոցիալական գործընկերությանը նվիրված առաջին ազգային համաժողովին: Համաժողովը կազմակերպվում է Հայաստանի Գործատուների հանրապետական միության կողմից և նպատակ ունի ներկայացնել սոցիալական գործընկերության ոլորտում գրանցված առաջընթացը, բացահայտել սոցիալական երկխոսության կայացմանը վերաբերող ռազմավարական խնդիրները, ուսումնասիրել միջազգային փորձը և առաջարկել համապատասխան լուծումներ: «ԱրմենՏել» ընկերությունը հանդիսանալով Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը մեծ կարևորություն է տալիս այս համաժողովի անցկացմանը: Այն շոշափում է հասարակության բոլոր խմբերի շահերը, ուստի պահանջ ունի հասարակական լայն քննարկման, որի արդյունքում ձևավորված համակարգերը հետագայում հիմք կծառայեն սոցիալական գործընկերության ձևավորման և դրա արդյունավետ զարգացման գործումե,-նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, հաղորդում է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |