Լոռու մարզում տեղի կունենա Ախթալայի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը14 սեպտեմբերի 2010 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Լոռու մարզում տեղի կունենա Ախթալայի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը և այդ առիթով կկազմակերպվի ժողովրդական մեծ տոնախմբություն: Տոնախմբության կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը, Լոռու մարզպետարանը և Ախթալայի քաղաքապետարանը, «Վիվասել ՄՏՍ»-ը, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր ՀԿ-ն, «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ն, «Բարեպաշտ սերունդ» և «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ-ն: Ախթալայի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությանը կհաջորդի սբ Պատարագը, այնուհետև տեղի կունենա «Թագավորներ, թագուհիներ և իշխաններ» բազմալեզու վահանակների բացման շնորհանդեսը: Ախթալայի վանքում տեղադրված վահանակները ներկայացնում են այն ամրոցները, պալատները և վանքերը, որոնք կառուցել են ժամանակի ամենահայտնի ընտանիքներից մեկը` Զաքարյանները: Շնորհանդեսին կհաջորդի «Ամուսնական մատանիների հուշարձան»-ի բացման արարողությունը: Տոնական համերգից հետո կմեկնարկի ավանդական «Խորովածի փառատոնը» և կսկսվի ժողովրդական տոնախմբություն, որին կուղեկցեն հայկական երգն ու պարը, ժողովրդական խաղերը: Տոնախմբությունը կեզրափակվի «Խորովածի փառատոնի» արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման արարողությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |