Հայտնաբերվել են Արագած լեռան վրա կորած երիտասարդները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին 08:55-ին Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները հայտնաբերել են Արագած լեռան վրա կորած Անդրանիկ (1990թ.), Սևակ (1992թ.) և Շավարշ (1993թ.) Դանիելյաններին: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ի թղթակցին ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունում, երևանաբնակ երիտասարդները տուն դառնալիս մոլորվել են և որոշել են սպասել մինչև առավոտ: Տուժածներ չկան:

05:55-ին փրկարար ծառայությունը հաղորդագրություն էր ստացել այն մասին, որ Երևանի երեք բնակիչներ «Լենդ ռովեր» մեքենայով բարձրացել են Արագած, որից հետո կապը նրանց հետ ընդհատվել է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---