Վանաձորում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին Վանաձորի կենտրոնական հրապարակում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ:

Հրապարակում կկայանի «Կանաչ ավտոբուսը», որը յուրահատուկ, երեխաների կողմից նկարազարդված, էկոլոգիական գրականությամբ և ֆիլմերով զինված ավտոբուս է: Այն ամբողջ ամառ շրջել է Հայաստանի տարբեր մարզերում և տեղի բնակչությանն ու մասնավորապես երեխաներին «տվել» բնապահպանական գիտելիքներ: Վանաձորի հրապարակում երեխաները նկարակալների վրա կնկարեն առաջիկա Համահայկական նկարչական օրվա շրջանակներում հայտարարված մրցույթի թեմաներով` իմ երազած կենդանաբանական այգին, իմ հայրենի բնությունը, SOS Վանաձորի երեխաների նկարները կմասնակցեն մրցույթին և կտեղադրվեն Նկարչական օրվա կայքէջում:

Այդ օրը Վանաձոր քաղաքում մեկ այլ միջոցառում տեղի կունենա . թիվ 10 դպրոցի աշակերտներն իրենց ուժերով հավաքած թղթե թափոնն ու պլաստիկե շշերը կհանձնեն Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին` հետագայում վերամշակված թուղթ ստանալու և իրենց քաղաքի կանաչապատման ծրագրին մասնակցելու համար:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---