Belge հրատարակչության գրքերը կարելի է գնել Թուրքիայում, բայց ավելի է լավ է պատվիրել դրանք ինտերնետով

Belge հրատարակչության գրքերը կարելի է գնել Թուրքիայում, բայց ավելի է լավ է պատվիրել դրանք ինտերնետով

PanARMENIAN.Net - Belge հրատարակչության գրքերը կարելի է գնել Թուրքիայում, բայց ավելի է պատվիրել դրանք ինտերնետով: Այդ մասին Երևանում հայտարարել է հրատարակչության տնօրեն, թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքօղլուն: Նրա խոսքերով, հրատարակչությունը հիմնականում լույս է ընծայում Հայոց ցեղասպանությանը և Հայկական հարցին նվիրված գրքեր: «Մենք հրատարակել ենք հայ գրողներ Արմեն Գարոյի, Պիտեր Բալաքյանի գրքերը, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հիշողությունները, Հայոց ցեղասպանության մասին անվանի մասնագետ Վահագն Տատրյանի աշխատությունը»,- ասել է Զարաքօղլուն:

Ռագըփ Զարաքօղլուն Երևանում ներկայացրել է վերջին հրապարակումներից մեկը` գրականագետ, հրատարաիչ և խմբագիր Թեոդիկին (Թոեդոս Լաբջինջյան, 1873-1928թթ.) նվիրված գիրքը: «Ես նվիրում եմ այդ գիրքն իմ ընկեր Հրանտ Դինքին, որը սպանվել է Ստամբուլում 2007-ին»,- ասել է Զարաքօղլուն:

Ստամբուլի դատարանում Զարաքօղլուի դեմ «թուրքական պետությանը հրապարակավ վիրավորելու» և «Աթաթուրքի հիշատակը վիրավորելու» մեղադրանքներով դատական գործ էր սկսվել դեռևս 4 տարի առաջ: 2008-ի հունիսի 17-ին տեղի ունեցած վերջին դատական նիստի ժամանակ դատարանը Զարքաօղլուին դապատարտել է միայն «պետությանը հրապարակավ վիրավորելու» համար: Նա արժանացել է NOVIB/PEN ազատ արտահայտվելու մրցանակին 2003թ.:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---