Մոսկվայում փորձում են պարզել, թե ինչու են հայերն ու հրեաները կյանքի հանդեպ սկզբունքորեն տարբեր մոտեցումներ քարոզում![]() PanARMENIAN.Net - Հայ երիտասարդության մտավոր փոխգործակցության ընկերակցության (ՍԻՎԱՄ) Քննարկման ակումբի նիստը «Հայերն ու հրեաները` եղբայրաբա՞ր, թե՞ խելքով» թեմայով տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը: Այդ մասին հաղորդում է ՍԻՎԱՄ-ի մամլո ծառայությունը: «Քննարկման շրջանակներում մենք կփորձենք պարզել, թե ինչու մեր պատմությունների, ազգային մտածելակերպի և այլ գործոնների ընդհանրության դեպքում հայերն ու հրեաները կյանքի, սփյուռքի ձևավորման, բիզնեսի, պետության հանդեպ սկզբունքորեն տարբեր մոտեցումներ են քարոզում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երկու ընդդիմադիր խոսնակներ` Արմեն Բեկլարյանն ու Աննա Էլչյանը, կներկայացնեն իրենց ելույթները և վայրկենաչափների օգնությամբ կփորձեն լսարանին համոզել իրենց դիրքորոշման իրավացիության հարցում: Մասնակիցները կարող են արտահայտել իրենց դիրքորոշումը, ինչպես նաև հարցեր տալ խոսնակներին ու փորձագետներին: «ՍԻՎԱՄ-ը զգուշացնում է, որ քննարկման ընթացքում ցանկացած ազգայնական, վարկաբեկող, շովինիստական արտահայտություններ ու մեկնաբանություններ անհապաղ կանխվելու են, իսկ մեղավորները հեռացվելու են լսարանից»,- ասվում է հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |