Հայ օգնության միությունն իր 100-ամյակը կնշի Երևանում

Հայ օգնության միությունն իր 100-ամյակը կնշի Երևանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին մեկնարկում են Հայ օգնության միության 100-ամյակին նվիրված տոնակատարությունները, որոնք կտևեն մինչև հոկտեմբերի 17-ը: Այդ մասին հաղորդել է ՀՕՄ-ի կենտրոնական վարչության խորհրդական Գրասիելա Գևորգյանը մամլո ասուլիսում: Նա նշել է, որ այսօր տեղի կունենա ընդունելություն ՀՀ նախագահի մոտ, իսկ վաղվանից տեղի կունենան տոնական միջոցառումներ, միության մասին պատմող ֆիլմի պրեմիերան, իսկ տոնական համերգը տեղի կունենա Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ, այգու բացում Կոմիտասի անվան պանթեոնում: «Հոկտեմբերի 16-ին մենք կայցելենք Պռոշյան ավանի ազատամարտիկներին հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որտեղ նաև ծառատունկ տեղի կունենա»,-ասել է Գևորգյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---