Հայաստանի դպրոցականների աշնանային արձակուրդները կսկսվեն հոկտեմբերի 25-ից

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 25-ից կսկսվեն աշնանային արձակուրդները։ Համաձայն «Միջնակարգ և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2010-2011 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների», 2010-2011 ուսումնական տարում արձակուրդները կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով` 3-11-րդ դասարաններիաշակերտների համար աշնանային արձակուրդները` 2010թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը` 2010թ. դեկտեմբերի 27-ից 2011թ. հունվարի 9-ը ներառյալ, գարնանայինը` 2011թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ։

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները կտևեն հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 7-ը ներառյալ, ձմեռայինը` դեկտեմբերի 27-ից հունվարի 23-ը ներառյալ, իսկ գարնանայինը` մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների արձակուրդները կկազմակերպվեն հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, դեկտեմբերի 27-ից հունվարի 23-ը ներառյալ, մարտի 21-ից 27-ը ներառյալ:

Կրթության պետական կառավարման և տարածքային կառավարման լիազորված մարմիններն իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների համար վերևում սահմանված արձակուրդների ժամկետներում կարող են կատարել փոփոխություններ` նախապես համաձայնեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---