Արմեն Հարությունյան. Վայոց Ձորում որևէ պատահար լինելու դեպքում հրշեջ մեքենան կարող է դեպքի վայր հասնել 2-3 ժամվա ընթացքում

Արմեն Հարությունյան. Վայոց Ձորում որևէ պատահար լինելու դեպքում հրշեջ մեքենան կարող է դեպքի վայր հասնել 2-3 ժամվա ընթացքում

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների 2010թ. հոկտեմբերի 19-ից 21-ը ՀՀ Վայոց Ձորի մարզի Խաչիկ համայնք կատարած այցելության ընթացքում հարց է բարձրացվել, որ համայնքը, լինելով սահմանամերձ գոտի և գլխավոր ճանապարհից հեռու լինելով հանդերձ (հաշվի առնելով նաև ճանապարհի բարդ ռելիեֆն ու ոլորանները), չունի հրշեջ մեքենա: Որևէ պատահար լինելու դեպքում հրշեջ մեքենան կարող է դեպքի վայր հասնել երկուսից երեք ժամվա ընթացքում: Խնդրի լուծումը ռազմավարական նշանակություն ունի նաև այն պատճառով, որ համայնքում տեղակայված է զինվորական գումարտակ: Բարձրացված հարցը քննարկվել է նաև մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյանի հետ, որը հայտնելով խնդրի կարևորության մասին, հավելել է, որ մինչ Հայաստանի անկախացումը` խորհրդային տարիներին, գյուղում եղել է առանձին հրշեջ մեքենա» :

Արմեն Հարությունյանը, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով իրեն տրված լիզորություններով, խնդրել է հանձնարարել քննարկել բարձրացված հարցը և տեղեկացնել արդյունքների մասին, հաղորդում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---