ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու BirthLink-ը նորածինների խնամքի համար նախատեսված սարքավորումներ է տրամադրել Հայաստանի մարզերին

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու BirthLink-ը նորածինների խնամքի համար նախատեսված սարքավորումներ է տրամադրել Հայաստանի մարզերին

PanARMENIAN.Net - Հայաստանի 4 մարզերի յոթ ծննդատուն նորածինների խնամքի համար նախատեսված սարքավորումներ կստանա կապի բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու բրիտանական հասարակական BirthLink բրիտանական կազմակերպության համատեղ ծրագրի շրջանակներում: Ինչպես նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, 70 մլն դրամի նոր սարքավորումները կտեղադրվեն Գյումրի քաղաքի երկու հիվանդանոցներում, ինչպես նաև Գորիսի, Կապանի, Սևանի, Մարտունու և Բերդի հիվանդանոցներում: Ծրագիրը կոչված է կրճատելու մահացությունը նորածինների շրջանում: Ինչպես հայտնել է BirthLink-ի ղեկավար Քեթի Մելորը, ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում տեխնիկական աջակցություն կցուցաբերվի և կիրականացվի մասնագետների վերաորակավորում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---