Մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանությունը Հայաստանում տարեցտարի ամրապնդվում է

Մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանությունը Հայաստանում տարեցտարի ամրապնդվում է

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների սահմանադրական պաշտպանությունը Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցել, չնայած նրան, որ մինչ 2006թ. ՀՀ քաղաքացիները չէին կարող պաշտպանել իրենց սահմանադրական իրավունքները, քանի որ չէին կարող դիմել ՀՀ ՍԴ: Այդ մասին Երևանում ՀՀ Սահմանադրության «Սահմանադրական արդարության պրակտիկայում մարդու սահմանադրական իրավունքների ապահովումը և պաշտպանությունը` հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները» խորագրով 15-րդ միջազգային խորհրդաժողովում հայտարարել է ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Ինչպես նշել է ՍԴ ղեկավարը, խորհրդաժողովի մասնակիցները փորձում են գտնել այն արդյունավետ լուծումները, որոնք թույլ կտան ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը սահմանադրական արդարադատության միջոցով: «Ավարտին նախատեսվում է հրապարակել տարեկան ամփոփագիր, որը կուղարկվի աշխարհի 107 երկրներ»,-ասել է նա:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է նա գնահատում մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանության մակարդակը, Գագիկ Հարությունյանը նշել է, որ տարեցտարի մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանությունը Հայաստանում ամրապնդվում է, ասել է նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---