Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը ներկայացրել է Հայ առաքելական եկեղեցին «Փրկենք վանքերը» խորագրով ժողովում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին Հռոմի Սանտա Մարիա Բամբինա համալսարանում տեղի ունեցավ «Փրկենք վանքերը» խորագրով ժողով, որին մասնակցում էին Օրիենտալ Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները:

Ժողովի ընթացքում հիմնական քննարկման առարկան էր եկեղեցիների, վանքերի և համաշխարհային մշակույթի կոթողների պահպանության հարցը և դրանց պահպանման և վերականգնմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումը: Ժողովի ընթացքում որոշում ընդունվեց ստեղծել համակարգող խումբ, որը կհամակարգի ֆինանսական, հրատարակչական և հուշարձանների պահպանությանն ուղղված հստակ ծրագրերը:

Ինչպես հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայության Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս ժողովին մասնակցում և Հայ առաքելական եկեղեցին ներկայցնում էր Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը, ով զեկույց ներկայացրեց հայկական եկեղեցիների և վանքերի վերաբերյալ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---