ՀՀ վարչապետը մասնակցել է երկրի Կոտայքի մարզի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը 5 նոյեմբերի 2010 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 5-ին Կոտայքի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Ձորաղբյուր համայնքի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։ Ձորաղբյուր գյուղն ընդհանրապես մանկապարտեզ չի ունեցել։ Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, 2008 թվականից սկսվել է մանկապարտեզի շենքի կառուցումը, որը նախատեսված է 60 երեխայի համար։ Հետագայում այն կկարողանա սպասարկել 70-80 երեխայի։ Նախադպրոցական կրթօջախն ապահովված է ժամանակակից բոլոր հնարավորություններով։ Համայնքի միջոցներից մանկապարտեզի կառուցման համար ծախսվել է 113 մլն դրամ, իսկ որպես պետական սուբվենցիա կառավարության կողմից հատկացվել է 20 մլն դրամ։ Գործադիրի ղեկավարը շրջել է նորակառույց շենքում, ծանոթացել պայմաններին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |