Խաղաղության իսկական երաշխիքը ոչ թե կինոփառատոների անցկացումն է, այլ հայկական բանակի ամրապնդումը

PanARMENIAN.Net - «Հայաստանում ադրբեջանական ֆիլմեր անցկացնելու գաղափարը նախօրոք դատապարտված էր ձախողման, քանի որ դա ընդամենը փող աշխատելու միջոց է, իսկ այնտեղ, որտեղ բիզնեսն է, չի կարող լինել ոչ մի գաղափարախոսություն: Ես չեմ ցանկանում, որպեսզի մեր զգացմունքներում իշխի բիզնեսը»,- նոյեմբերի 16-ին մամլո ասուլիսում հայտարարել է բլոգեր Տիգրան Քոչարյանը:

Նրա խոսքերով, ըստ էության այս գաղափարը չափազանց արհեստական է: «Այսօր ադրբեջանցիները սպանում են մեր հայրենակիցներին, իսկ մենք խոսում ենք հանդուրժողականության մասին: Խաղաղության իսկական երաշխիքը ոչ թե կինոփառատոների անցկացումն է, այլ հայկական բանակի ամրապնդումը»,- ասել է նա:

Իր հերթին, Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանը նշել է, որ «այդ միջոցառումն անցկացնելու մեջ ոչ մի վատ բան չի տեսնում»: «Ինձ հետաքրքրիր էր իմանալ, թե որքանով է զարգացած կինեմատոգրաֆիան Ադրբեջանում»,- ասել է նա:

Դադասյանի խոսքերով, այդ իրադարձությունը քաղաքականացնել պետք չէ: «Մեզ մոտ`որպես հաղթող պետության, չպետք է բարդույթ լինի նման հարցերի առիթով: Մեր դիրքորոշումը պետք է ավելի արժանապատիվ լինի»,- ասել է նա:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---