Հայաստանում կներդրվի հեռաբժշկության համակարգ25 նոյեմբերի 2010 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր հեռաբժշկության ոլորտում` հեռաբժշկության համակարգի ներդրման ծրագրում ընդգրկված տարածաշրջաններում բուժսպասարկման որակի բարձրացման և մատչելիության ապահովման, ինչպես նաև բժիշկների մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով: Հուշագրի կնքման համար հիմք է հանդիսացել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համաձայնագիրը, որով նախատեսվում է երկու տարվա ընթացքում Հայաստանում իրականացնել հեռուստաբժշկության համակարգի փորձարարական ծրագիր Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ: ՀՀ հեռաբժշկության համակարգի փորձարարական ծրագրի իրավասու մարմիներ են հանդիսանում ՀՀ առողջապահության և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները: Ծրագրի համակարգող և իրականացնող կազմակերպությունն է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ԲԲԸ-ն: Ծրագրի առաջին տարում նախատեսվում է թիրախային հաստատություններում ձևավորել անհրաժեշտ հզորություններ, հաստատությունները հագեցնել անհրաժեշտ սարքավորումներով և անցկացնել անձնակազմի ուսուցման դասընթացներ: Ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել փորձարարական համակարգի գործարկում և արդյունքների մոնիտորիգ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |