ՀՀ կառավարությունը մտադիր է խթանել երկրում ծնելիության մակարդակը

ՀՀ կառավարությունը մտադիր է խթանել երկրում ծնելիության մակարդակը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մտադիր է խթանել երկրում ծնելիության մակարդակը: Խոսքը գնում է ժամանակավոր անվճարունակության սոցիալական նպաստների մասին, որ վճարում են հղի կանանց: «Նախարարին հանձնարարականը տրված է, և այսօր կա համագործակցություն Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի հետ»,- դեկտեմբերի 9-ին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ` ելույթ ունենալով կառավարության նիստից առաջ։

«Անհրաժեշտության դեպքում, իսկ այդ անհրաժեշտությունը, ինձ թվում է` կա, մենք հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ և օրենքում կկատարենք շտկումներ` նպատակ ունենալով ստեղծել այնպիսի միջավայր, որը խթանում է ծնելիությունը Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է վարչապետը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---