Ադրբեջանը որոշել է հետևել Թուրքիայի օրինակին և վերականգնել Բաքվի հայկական եկեղեցին

Ադրբեջանը որոշել է հետևել Թուրքիայի օրինակին և վերականգնել Բաքվի հայկական եկեղեցին

PanARMENIAN.Net - Բաքվի հայկական եկեղեցում անցկացվում են վերականգնողական աշխատանքներ, Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը, որը դեկտեմբերի 1-3-ը գտնվում էր Բաքվում` Հարավային Կովկասի խնդիրներին նվիրված համաժողովին մասնակցելու համար: Նրա խոսքերով, եկեղեցին բավական լավ վիճակում է և բոլորովին չի վնասվել: Հայ փորձագետը նաև հաղորդել է, որ եկեղեցու շուրջ կառուցվել է ցանկապատ, և նրա շուրջ միշտ հսկողություն է սահմանված: Միաժամանակ Գրիգորյանն ասել է, որ վերականգնման աշխատանքները գտնվում են Ադրբեջանի կառավարության վերահսկողության տակ: «Ես դա դրական քայլ եմ համարում: Գլխավորն այն է, որ Բաքվում խոստովանում են, որ դա հայկական եկեղեցի է»,- ասել է Գրիգորյանը:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե ում համար է վերականգնվում եկեղեցին, եթե այնտեղ հայեր չկան, նա վստահբար ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո «բարձրացվելու է նաև հայ փասխտականներին իրենց նախկին բնակության վայերեր վերադարձնելու հարցը»:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---