Կատարելագործվում է դատավորների նշանակման ներկայիս ընթացակարգը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 9-ին կայացած նիստում հավանություն է տվել ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որի մշակման հիմք է հանդիսացել ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված դատաիրավական բարեփոխումների 2009-2011թթ. ռազմավարական գործողությունների ծրագրի։ Դրանով նախատեսվում է կատարելագործել դատավորների նշանակման ներկայիս ընթացակարգը, կատարելագործել արդարադատության խորհրդի գործունեության սկզբունքները, ինչպես նաև վերանայել պիտանիության ու առաջխաղացման ցուցակների ձևավորման ընթացակարգերը։ Միաժամանակ նախագիծը համահունչ է ՀՀ կառավարության հաստատած հակակոռուպցիոն ռազմավարությանը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---