Աշոտ Ամիրզադյան. Հայ ժողովուրդն ու հայոց բանակը միշտ կզգան «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարի պես մարդկանց կարիքը

PanARMENIAN.Net - «Ես պատահաբար հայտնվեցի «Տիգրան Մեծ» ջոկատում: Սա այն ջոկատներից մեկն էր, որը հեռու էր քաղաքականությունից և որի միակ նպատակը հայրենիքը պաշտպանելն էր»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Տիգրան Սարգսյանի ընկեր, փոխգնդապետ Աշոտ Ամիրզադյանը:

Հիշելով Սարգսյանին՝ Ամիրզադյանն ասել է, որ վերջիս կապող օղակ էր, որը տարբեր մարդկանց էր միավորում մեկ ընդհանուր նպատակի համար: «Տիգրան Սարգսյանն այնպիսի մարդկանց էր հավաքում իր շուրջ, որոնք նպատակի համար մեկ բռունցք էին դառնում»,-ասել է Ամիրզադյանը: Ըստ նրա, հրամանատարը շատ լավ էր տիրապետում իր գործին՝ հաճախ կանխատեսելով հակառակորդի գործողությունները: Չնայած դրան, Տիգրան Սարգսյանը գտնում էր, որ ջոկատում բոլորը հավասար են և երբեք իրեն ուրիշներից վեր չէր դասում, ջոկատում շատ խիստ էր կարգապահությունը:

«Հայ ժողովուրդն ու հայոց բանակը միշտ կզգան «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարի պես մարդկանց կարիքը»,-ասել է Աշոտ Ամիրզադյանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---