2011 թվականից պետական նպաստները Հայաստանում առավել հասցեագրված կդառնան

2011 թվականից պետական նպաստները Հայաստանում առավել հասցեագրված կդառնան

PanARMENIAN.Net - Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն 2011թ. ի վեր անապահով ընտանիքների համար նախատեսված պետական նպաստներն առավել հասցեագրված կդառնան: «Վերջերս, ինչպես վարչապետը, այնպես էլ նախագահը խիստ հանձնարարականներ են տվել սոցիալական նպաստներն առավել հասցեագրված դարձնելու և սոցիալական աշխատողի ինստիտուտ ստեղծելու ուղղությամբ: Քանի որ մենք աշխատում ենք բնակչության առավել անապահով շերտերի հետ, ապա մեր կողմից ցանկացած գործողություն շատ արագ դառնում է բողոքների պատճառ»,-Երևանում կայացած սեմինարի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Մասնավորապես, կփոխվեն նպաստների հատկացման չափանիշներն ու քաղաքացիների կողմից փաստաթղթերի ներկայացման կարգը: 2011թ. անապահով ընտանիքները պետք է տեղեկություններ տրամադրեն ընտանիքի կազմի, սեփականության առկայության մասին փաստաթղթերը ոչ թե տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ լիազոր պետմարմիններից: Բացի այդ, 2011 թվականից կենսաթոշակների բարձրացումը չի ազդի սոցիալական նպաստի ստացման վրա: Բացի այդ, գյուղատնտեսական գործունեությունից ստացված 40 հազար դրամը եկամուտ չի համարվի, իսկ սահմանամերձ շրջանների բնակիչների համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ սոցիալական նպաստներ ստանալու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---