Հայաստանի երիտասարդությունը ծանոթացավ երկրի սահմանամերձ գյուղերի խնդիրներին13 դեկտեմբերի 2010 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին մի շարք երևանյան երիտասարդական կազմակերպություններ բարեգործական ակցիայով մեկնեցին Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղ, հաղորդել են PanARMENIAN.Net գործակալությանը: Ակցիայի շրջանակներում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելեցին բարձրլեռնային Խաչիկ գյուղ, որը գտնվում է Նախիջևանի հետ սահմանին և ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, և հանդիպեցին գյուղի բնակիչների հետ: Կազմակերպիչները գյուղական դպրոցին գրքեր և գրենական պիտույքներ նվիրեցին: Նրանք ուշադրություն հատկացրեցին նաև գյուղի սոցիալապես անապահով ընտանիքներին և նրանց սննդամթերք ու հագուստ տարան: Իսկ մանկապարտեզի սաների համար զվարճալի ծրագիր էր կազմակերպվել, որի ավարտին փոքրիկներին նվերներ հանձնվեցին: «Մեզ համար շատ կարևոր է կապեր ստեղծել և ամրապնդել երևանյան երիտասարդության ու սահմանամերձ գյուղերի միջև: Մենք ձգտում ենք, որպեսզի երիտասարդները գան այստեղ, ներսից ծանոթանան գյուղական կյանքին, հետաքրքրվեն գյուղացիների խնդիրներով»,- նշել է «Երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Մկրտչյանը: ՀՀ Հանրային խորհրդի Երիտասարդական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Մարգարյանն իր հերթին նշել է. «Մեր նպատակն է` գալ այստեղ, տեղեկանալ գյուղի խնդիրների մասին և հրապարակել դրանք: Գյուղում իսկապես կան խնդիրներ, և դրանք լուծում են պահանջում: Շատ կարևոր է սահմանամերձ գյուղերում կյանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծել, օժանդակել տեղի բնակչությանը և խոչընդոտել արտագաղթին»: Ակցիայի կազմակերպիչներն էին ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի Երիտասարդական կոմիտեն, «Երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը, ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտա-կրթական կենտրոնի Ուսանողական խորհուրդը, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Ուսանողական խորհուրդը, «Երազներ» թատերախումբը` Հանրային խորհրդի Մշակույթի կոմիտեի աջակցությամբ: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |