Հայերի մեծամասնությունն ԵՄ-ն ընկալում է որպես «փափուկ, մեծ, հզոր, բայց ոչ ագրեսիվ» արջ![]() ![]() PanARMENIAN.Net - «Հասարակական կարծիքի հարցման և ուսումնասիրության» (OPPOL) ծրագիրը Հայաստանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում` նպատակ ունենալով պարզել, թե երկրում ինչպես են վերաբերվում Եվրամիությանը: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ հայերն իրենց անկաշկանդ են զգում իրենց հարևանի՝ Եվրամիության հետ։ Կարծիք ձևավորողների 98 տոկոսը հայտարարել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ունի լավ կամ բավականին լավ հարաբերություններ (մինչդեռ ԵՀԳԳ-ի Արևելյան մասի երկրներում նման պատասխան միջինում տվել է հարցվողների 83 տոկոսը): Լայն հասարակության 78 տոկոսը կարծքում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ունի շատ լավ (10 տոկոս) կամ բավականին լավ (68 տոկոս) հարաբերություններ: Ըստ երկու խմբերի հարցվողների, ԵՄ-ն իրենց հարազատ հիմնարար սկզբունքների մի խմբի կրող է, որը ներառում է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, ինչը ցույց է տալիս, որ ԵՄ-ն և Հայաստանը արժևորում են միանման արժեքներ: Հայաստանում ԵՄ-ի ներգրավվածության վերաբերյալ ինչպես կարծիք ձևավորողները, այնպես էլ լայն հասարակությունը նույնպես շատ դրական արձագանքներ են տվել: Այսպես, երկու խմբերի ճնշող մեծամասնությունը այն կարծիքին է, որ ԵՄ-ն կարող է աջակցել Հայաստանում խաղաղության և կայունության հաստատմանը (կարծիք ձևավորողների 86 տոկոսը և լայն հասարակության 84 տոկոսը), մինչ երկու խմբերի 83 տոկոսը այն տեսակետն ունի, որ ԵՄ-ն կարող է օժանդակել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Հայերի մեծ մասը կցանկանար նաև, որ ԵՄ-ն ավելի մեծ դեր խաղար երկրում, իսկ կարծիք ձևավորողների և լայն հասարակության համապատասխանաբար 94 և 83 տոկոսը կցանկանար, որ ԵՄ-ն առավել մեծ դերակատարում ունենար երկրի տնտեսական զարգացման ոլորտում: 2008 թ. ԵՄ-ի կողմից երկրին տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ հարցի մասով հարցվողների 44 տոկոսը ճիշտ է պատասխանել (որը բարձր է ԵՀԳԳ Արևելյան մասի երկրների միջին 20 տոկոս ցուցանիշից), իսկ 38 տոկոսն անգամ գերագնահատել է տրամադրված միջոցների ծավալները, որը մատնանշում է ԵՄ-ի և երկրում դրա կողմից իրականացվող գործողությունների նկատմամբ ընդհանուր առմամբ դրական տրամադրվածությունը: Լայն հասարակության 39 տոկոսը հայտարարել է, որ քաջատեղյակ (6 տոկոս) կամ բավականին տեղյակ (33 տոկոս) է ԵՄ-ի և նրա վարած քաղաքականության մասին: «Հզոր, բայց ոչ գիշատիչ` ինչպես արջը». սա հաճախ հանդիպող այն համեմատություններից է, որ տվել են Հայաստանի կարծիք ձևավորողները՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կենդանու հետ են համեմատում Եվրամիությունը և ինչու: «Փափուկ, մեծ, հզոր, բայց ոչ ագրեսիվ», - նշեց հարցվողներից մեկը՝ ավելի հստակեցնելով պատկերը: Հարցը, որում կիրառվում են հարցվողի իրական կարծիքը վերհանելու նպատակով նախագծով համեմատության անցկացման մեթոդներ, կազմում էր Եվրոպական հարևանության քաղաքականության գործընկեր պետություններում իրականացված ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող՝ ԵՄ-ի նկատմամբ վերաբերմունքի բացահայտման համար իրականացվող հասարակական կարծիքի հարցման մի մաս: Երկրի 100 կարծիք ձևավորողների և լայն հասարակության 400 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ հայերի մեծ մասն այն կարծիքին է, որ իրենց երկիրը ԵՄ-ի հետ գտնվում է բարիդրացիական հարաբերությունների մեջ և որ ԵՄ-ն դավանում է այնպիսի արժեքներ, որոնք թանկ են նաև հայերի համար:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |