Ա.Գեւորգյանն ընդունել է ՀԲ Հայաստանի ջրային ոլորտների համակարգող հանձնախմբի ղեկավարին

Ա.Գեւորգյանն ընդունել է ՀԲ Հայաստանի ջրային ոլորտների համակարգող հանձնախմբի ղեկավարին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի ջրային ոլորտների համակարգող հանձնախմբի ղեկավար Ահմեդ Իհվեիդային: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Քննարկվեցին ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերում բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության կառավարման գործընթացում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ ՀԲ-ի թիմի առաջարկներին: Առանձին քննարկվեցին նաեւ Երեւանում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառավարման խնդիրները, կարեւորվեց կառավարումն իրականացնող ընկերության հետ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը, ինչպես նաեւ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց կառուցողական համագործակցության համար` տեղեկացնելով, որ ներկայացված առաջարկները կքննարկվեն, հաշվի կառնվեն բոլոր դրական եւ բացասական կողմերը: Նա կարեւորեց բարեփոխման գործընթացին ՀԲ աջակցությունը:

Երկուստեք անհրաժեշտ համարվեց ոլորտում բարեփոխումների շարունակականության ապահովումը, ներդրումների իրականացումը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---