Habitat for Humanity Armenia կազմակերպությունը 2011 ֆինանսական տարում նախատեսում է վերանորոգել 170 տուն և բնակարան15 դեկտեմբերի 2010 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Habitat for Humanity Armenia կազմակերպությունը 2011 ֆինանսական տարում նախատեսում է վերանորոգել 170 տուն և բնակարան: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են կազմակերպության հայկական մասնաճյուղի մամլո ծառայությունից: Habitat Armenia-ն նպատակ է հետապնդում համապատասխան բնակարանային պայմաններով ապահովել բնակվելու և բարեկեցիկ կերպով ապրելու համար պարզ և պատշաճ տան կարիք ունեցող ընտանիքներին։ Մասնավորապես, Հաբիթաթը հանագործակցում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների հետ՝ նրանց տները կամ բնակարանները կառուցելու կամ վերանորոգելու համար, որոնց դիմաց ընտանիքները վճարում են մատչելի հիփոթեքային վարկերի միջոցով։ Habitat for Humanity Armenia International կազմակերպությունը քրիստոնեական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է վերացնել անբավարար բնակարանային պայմաններն ամբողջ աշխարհում։ Habitat for Humanity կազմակերպությունը վերջին ֆինանսական տարվա ընթացքում հատել է իր կողմից 400 000 կառուցված և վերանորոգված տների նշաձողը։ 1976 թվականին հիմնադրվելուց ի վեր Habitat for Humanity-ն շահույթ չհետապնդող կազմակերպության գործունեության ինքնաջակցման և նպատակային օժանդակության մոդելը աշխարհում ավելի քան 2 միլիոն մարդու ապահովել է վերակառուցված, վերանորոգված կամ նոր բնակարաններով ու տներով։ Կազմակերպությունն ամբողջ աշխարհում կառուցել կամ վերանորոգել է ավելի քան 350 հազար տուն և բնակարան։ Habitat for Humanity Armenia-ն այս գլոբալ նախաձեռնության մասն է կազմում։ 2000թ. ի վեր այն Հայաստանում կառուցել, վերակառուցել կամ վերանորոգել է ավելի քան 590 տուն և բնակարան։ 1976 թվականին ստեղծվելուց ի վեր, այն ամբողջ աշխարհում կառուցել կամ վերանորոգել է ավելի քան 350 հազար տուն և բնակարան։ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում այն գործունեություն է ծավալում 20 երկրներում՝ տարածաշրջանի գործընկերների, դոնորների և կամավորների հետ համատեղ աշխատանքի միջոցով։ Habitat for Humanity Armenia-ն ծրագրեր է իրականացնում Երևանում, Արագածոտնում, Արմավիրում, Կոտայքում, Արարատում, Լոռիում, Տավուշում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում: Յոթամյա գործունեության ընթացքում կազմակերպությունն անավարտ տների շինարարության ավարտի և բնակելի ֆոնդի պահպանման նպատակով վերանորոգման աշխատանքների իրականացման համար երկարաժամկետ վարկեր և խորհրդատվություններ է տրամադրել` աջակցելով 297 ընտանիքների: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |