Երևանում բացվել է առաջին «Խելացի տունը»![]() 12 հունվարի 2011 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Երևանյան բնակարաններից մեկը, Սայաթ-Նովա 27 հասցեում, «DOMINTELL» համակարգի շնորհիվ` ամենասովորական երևանյան բնակարանը դարձել է իրական «խելացի տուն»: «DOMINTELL»-ը բնակելի, գրասենյակային և այլ տարածքների կառավարման և հսկողության ավտոմատ համակարգ է` մշակված Trump electronics բելգիական ընկերության կողմից: «Smart House» («խելացի տուն») բառակապակցությունը, ըստ երևույթին, շատերը գիտեն: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանում «DOMINTELL»-ի պաշտոնական ներկայացուցչությունում՝ Dynamic Systems ընկերությունում, ծրագրավորվող հեռակառավարման վահանակի միջոցով կարելի է կառավարել տան լուսավորությունը, բացել և փակել շերտավարագույրները, միացնել և անջատել հեռուստացույցը և երաժշտությունը: Հանձնարարված ծրագրի շնորհիվ` առավոտյան ձեզ կսպասի որոշակի ժամին պատրաստված սուրճը, իսկ գիշերը, եթե ձեր մտքով անցնի վեր կենալ, միջանցքում ինքնաբերաբար կմիանա լույսը, ընդ որում, կմիանա, օրինակ, հզորության մեկ երրորդ մասով` ձեզ տհաճություն չպատճառելու նպատակով: Խելացի էլեկտրոնիկան ինքը կհոգա բոլոր էլեկտրասարքերի անջատման մասին այն դեպքում, եթե հեռանալիս մոռացել եք անջատել լուսավորությունը կամ արդուկը: Տունը կարելի է կառավարել և հեռավորության վրա` ինտերնետի կամ SMS-հաղորդագրությունների միջոցով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |