Հայաստանի տարբեր մարզերի 13-18տ աղջիկներ կմասնակցեն Ծաղկաձորում կազմակերպվող ձմեռային ճամբարին12 հունվարի 2011 - 13:40 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ «ՀՀ-ում «Աղջիկների երկիր» շարժման ստեղծում» ծրագրի շրջանակներում կազմակերպում է 10-օրյա (հունվարի 14-23-ը) ձմեռային ճամբար Հայաստանի տարբեր մարզերի 13-18 տարեկան 77 աղջիկների համար: Ինչպես հայտնել է հունվարի 12-ին Երևանում մամլո ասուլիսում Ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, ձմեռային ճամբարը կազմակերպվելու է Ծաղկաձորում: «Այդ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ՀՀ կառավարման համակարգի մասին տեղեկացվածության մակարդակը: Մեր խնդիրն է կանանց սերնդի ստեղծումը, որոնք իրազեկված են լինելու ինչպես իրավունքների, այնպես էլ պետության առջև իրենց պարտավորությունների մասին»,- ասել է Ասատրյանը: Նրա խոսքերով, ճամբարում կազմակերպվելու են դասընթացներ, քննարկումներ, սեմինարներ, հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: «Հունվարի 20-ին նախատեսվում է հանդիպում հաջողակ կանանց հետ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ. բիզնես, կրթություն և այլն: Այդ կանանց հետ հանդիպման շրջանակներում աղջիկներին պատմելու են իրենց պատմությունները, կիսվելու են իրենց փորձով»,- ասել է Լիլիթ Ասատրյանը: Նա հավելել է, որ 230 հայտատուներից ընտրվել է 77 մասնակից: Նա նշել է նաև, որ ծրագիրը կրելու է շարունակական բնույթ: «Երիտասարդ կանանց ասոցիացիայի» նպատակն է կանանց դերի բարձրացումը հայ հասարակության մեջ: Նրա կարգախոսը կարելի է համարել հետևյալ արտահայտությունը. «Մենք վերացնում ենք ոչ թե հետևանքները, այլ պատճառները»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |