Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա շրջակա միջավայրի համար նվազագույն վնասով

PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում, որը նվիրված էր Կապանում բազմամետաղ հանքավայերի շահագործման նպատակով շուրջ 50 հազար ծառերի հատման հետ, բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանն ասել է, որ երկրի տնտեսությունը պետք է զարգանա, իսկ դա անհնար է առանց շրջակա միջավայրին վնասելու: «Անհնար է զարգացնել տնտեսությունը, չվնասելով շրջակա միջավայրին, սակայն հարկավոր է որոշակի հավասարակշռություն պահպանել., վնասը նվազագույնի հասցնելու համար: Հարկավոր է գտնել ամենաճիշտ ու լավագույն լուծումները»,-ասել է նա:

PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե հնարավոր է արդյոք Կապանի հանքավայրի բաց շահագործում, փոխնախարարն ասել է, որ նման խնդիր դեռևս օրակարգում չկա, իսկ երբ հայտնվի, որոշում կայացնելուց առաջ անպայման հասարակական լսումներ կանցկացվեն:

Նա հավելել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կան լուրջ բնապահպանական խնդիրներ, որոնցից գլխավորը կապված է Սևանի էկոհամակարգի հետ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---