2010 թ. Գեղարքունիքի մարզում իրականացվել են 10,8 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր

2010 թ. Գեղարքունիքի մարզում իրականացվել են 10,8 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը քննարկվեց «ՀՀ Գեղարքունիքի մարզի 2009-2011թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի» կատարման ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ ՏԿ նախարարության եւ մարզպետարանի ղեկավարությունը:

Զեկուցվեց, որ մարզի զարգացման ծրագրի 2010թ. ընդհանուր կատարողականը կազմել է 101.5%: Իրականացվել են 10,8 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր` նախատեսված 10,7 մլրդ դրամի դիմաց:

Ինչպես հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, փոխվարչապետը ներկաների ուշադրությունը հրավիրեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ մարզերի` առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար գումարների հատկացման մասին երեկվա որոշմանը, ըստ որի Գեղարքունիքի մարզին տրամադրվելու է 1,1 մլրդ դրամ: Փոխվարչապետը համոզմունք հայտնեց, որ նշված գումարները կօգտագործվեն արդյունավետ` նախատեսված ուղղություններով, եւ ակնկալվող արդյունքը տեսանելի կլինի տարվա ընթացքում:

Փոխվարչապետն առաջարկեց կատարել համայնքների 2011թ. բյուջեների վերլուծություն` հաշվի առնելով յուրաքանչյուր համայնքի ստացվելիք դոտացիան, սեփական եկամուտների իրական բազաներն ու ռեզերվները:

Քննարկվեցին նաեւ գարնանային գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը, հողօգտագործմանը վերաբերող եւ այլ հարցեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---