Հայաստանի պետական կառույցներն ու բնակչությունը կկանաչապատեն երկիրը

Հայաստանի պետական կառույցներն ու բնակչությունը կկանաչապատեն երկիրը

PanARMENIAN.Net - «Մենք «Կանաչ շարժում» ենք սկսում Հայաստանի ողջ տարածքում, քանի որ երկրի կանաչ գոտիները զգալիորեն կրճատվել են և շարունակում են կրճատվել»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հանրային խորհրդի տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը:

Ըստ նրա, շարժմանը կմասնակցեն մի շարք կազմակերպություններ ու գերատեսչություններ, այդ թվում տարածքային կառավարման նախարարությունը, կրթության ու գիտության նախարարությունը, բնապահպանության ու գյուղատնտեսության նախարարությունները: «Առաջին հերթին հարկավոր է կանաչապատել դպրոցական բակերը՝ երեխաներն իրենց ձեռքով բույսեր ու ծառեռ կտնկեն, այդպիսով նրանք ավելի շատ բան կիմանան տարբեր բուսատեսակների մասին, ինչպես նաև կսովորեն գնահատել ու խնամել բույսերը: Այդպիսով, մենք կկարողանանք դաստիարակել մի սերունդ, որը կսիրի բնությունն ու խնամքով կվերաբերվի նրան»,-նշել է Առաքելյանը:

Նա հավելել է նաև, որ կստեղծվի խորհուրդ, որը կհամակարգի «Կանաչ շարժման» մասնակիցների գործողությունները:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---