Գազի գնաճի պատճառով Հայաստանում կրկին ակտիվացել է ծառահատումը

Գազի գնաճի պատճառով Հայաստանում կրկին ակտիվացել է ծառահատումը

PanARMENIAN.Net - «Մեր երկրում լուրջ վտանգ կա, որ գազի գնաճի հետևանքով կակտիվանան նաև ծառահատումները, այն դեպքում, երբ մենք դեռ պետք է վերականգնենք 1990-ականներին հատված անտառները»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հանրային խորհրդի տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը:

Ըստ նրա, իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ շատ ծառեր ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:

Այդ առնչությամբ «Բնության հարստությունը սերունդներին» ՀԿ նախագահ Ռուբեն Շախկյանն առաջարկում է Հայաստանում անօրինական կատարվող ծառահատումը բերել օրինական դաշտ: «Ես առաջարկում եմ մի ծրագիր, որը շուրջ 6 հազար աշխատատեղ կապահովի»,-ասել է նա:

Ըստ Շախկյանի, ծրագիրը նախատեսում է անտառօգտագործումը կատարել առավել քաղաքակիրթ մեթոդներով՝ ամբողջությամբ օգտագործել ծառը, հավաքել, չորացնել և իրացնել սննդի համար պիտանելի և բուժիչ բույսեր:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---