Երևանում տեղի կունենա Իրանի իսլամական հեղախոխությանը նվիրված միջազգային գիտաժողով

Երևանում տեղի կունենա Իրանի իսլամական հեղախոխությանը նվիրված միջազգային գիտաժողով

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Երևանի պետական համալսարանում կանցկացվի «Իրանի իսլամական հեղախոխությունը համեմատական կոնտեքստում» թեմայով միջազգային գիտաժողովը: ԵՊՀ-ի եւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան համատեղ կազմակերպած գիտաժողովը նվիրված է Իրանում իսլամական հեղափոխության 32-րդ տարեդարձին:

Գիտաժողովին կմասնակցեն դասախոսներ, մասնագետներ ինչպես ԵՊՀ-ից, այնպես էլ վերլուծաբաններ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնից: Զեկույցներով հանդես կգան նաեւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան ներկայացուցիչները, այդ թվում` ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը, հայտնել է գիտաժողովի աշխատանքների համակարգող Մանե Մադոյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---