Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցել է Համայն Վրաստանի պատրիարքի հետ հանդիպմանը24 փետրվարի 2011 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 23–ին Վրաստանի ավանդական կրոնական համայնքների առաջնորդները`Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու վարչական ղեկավար Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտոն, Ավետարանական–Մկրտական եկեղեցու ներկայացուցիչ Իլիա Օսիպաշվիլին, Լյութերական Եկեղեցու առաջնորդ Հանս Յոահիմ Կիդերլենը եւ Իսլամ ազգաբնակչության ախունդ Ալի Ալիեւը, Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում հանդիպեցին Համայն Վրաստանի պատրիարք Իլիա Բ հետ: Հոգեւոր առաջնորդները Վրաց պատրիարքին ներկայացրեցին ավանդական կրոնական համայնքներին իրավաբանական կարգավիճակ տրամադրելու հիմնահարցը` հայցելով պատրիարքի միջնորդությունը խնդրի լուծման համար: Պատրիարք Իլիա Բ-ն կրոնական առաջնորդների եւ հասարակական կառույցների հետ միասին աշխատել խնդրի առնչությամբ եւ առաջարկություն ներկայացնել պետական համապատասխան մարմիններին: Հանդիպմանը եղան տարբեր առաջարկություններ, սակայն կրոնական համայնքների ներկայացուցիչները պնդեցին, որ հարկավոր է Վրաստանում գործող ավանդական կրոնական համայնքներին տալ հանրային իրավունքի կարգավիճակ: Ինչպես հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը, նման հանդիպում վերջերս կայացել էր նաեւ Վրաստանում հավատարմագրված դեսպանների հետ, որի ժամանակ հոգեւոր առաջնորդները դիվանագետների ուշադրությանը ներկայացրեցին տարիներով չարչրկված կարգավիճակի եւ սրբավայրերի վերադարձի հարցերը՝ խնդրելով նրանց աջակցությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |