Հյոգոյի գործողությունների ծրագրի մոնիթորինգային աշխատանքային հանդիպումը տեղի կունենա Երևանում24 փետրվարի 2011 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի hայաստանյան մասնաճյուղը և Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՄԱԿ-ի աղետների կանխարգելման միջազգային ռազմավարության քարտուղարության (UNISDR) և Եվրոհանձաժողովի Մարդասիրական Օգնության (EC-E) աղետների ռիսկերի կանխարգելման համաշխարհային ցանցի (GNDR) հետ համատեղ կազմակերպում են «Խոսում ենք փոփոխության համար» երկօրյա աշխատանքային հանդիպում` ուղղված Հայաստանում Հյոգոյի գործողությունների ծրագրի (ՀԳԾ) մշտադիտարկման գործընթացի վերանայմանը: Հայաստանը հինգ «պիլոտային» երկրներից մեկն է, որոնք ընտրվել են ներկայացնելու համայնքային և ազգային մակարդակներում Հյոգոյի գործողությունների ծրագրի գործընթացի մշտադիտարկման փոխկապակցվածությունը: Աշխատանքային հանդիպման նպատակն է հնարավորություն տալ տարբեր պետական և ոչ պետական կառույցներին` ներգրավվելու աղետների ռիսկերի նվազեցման (ԱՌԿ) համայնքային և ազգային գործընթացներում: Աշխատանքային հանդիպման ժամանակ կներկայացվեն համայնքային և ազգային ՀԳԾ հեռանկարները, որոնք կքննարկվեն, կադապտացվեն և կօգտագործվեն ՀԳԾ քաղաքականության մշակման գործընթացում: Հանդիպումը կնպաստի ՀԳԾ իրականացման գործընթացում բացթողումների բացահայտմանը և գործողությունների ձևավորմանը՝ անհրաժեշտ արդյունավետ և մասնակցային ԱՌՆ քաղաքականության, ինչպես նաև ՀԳԾ մոնիթորինգի համար: Համայնքային և ազգային ՀԳԾ գործընթացի արագացմանը խթան կհանդիսանան պետական և տեղական կառավարման մարմինները, քաղաքացիական հասարակության, համայնքային, միջազգային և դոնոր կազմակերպությունները, ասվում է ՏԲԿ հայաստանյան մասնաճյուղի հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |