Քրեական գործ է հարուցվել զինվորական դատախազի տեղակալ Ա. Աղաբեկյանի դեմ

Քրեական գործ է հարուցվել զինվորական դատախազի տեղակալ Ա. Աղաբեկյանի դեմ

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանի ցուցումով ՀՀ քրեական օրենսգրքի 34-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ զինվորական դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Ա. Աղաբեկյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Դատախազի տեղակալը քաղաքացի Մ.-ից կաշառք է պահանջել, վերջինիս ` ժամկետային զինծառայության մեջ գտնվող որդուն գողություն կատարելու համար ավելի մեղմ պատիժ նշանակելու համար:

Քրեական գործի նախաքննությունը իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, հայտնում է գլխավոր դատախազության Հանրային կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---