Վթարվել է «Արզական-Երևան» մայր ջրատարը և վայրկյանում 85-90 լիտր ջրի արտահոսք առաջացել

PanARMENIAN.Net - Վերին Պտղնի գյուղին հարակից տարածքում անհայտ անձանց կողմից զգալի քանակությամբ ժայռաբեկորներ ձորը լցնելու հետևանքով վթարվել է «Արզական-Երևան» մայր ջրատարը և վայրկյանում 85-90 լիտր ջրի արտահոսք առաջացել:

Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է կառուցել 200 գծամետր երկարությամբ նոր խողովակաշար, որի համար, հաշվի առնելով բարդ տեղանքը, կպահանջվի մոտ 2 ամիս, հաղորդում է «Երևան Ջուր» ՓԲԸ մամլո ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Երևան Ջուր» ընկերությունը հայցում է մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի և հարակից տարածքների սպառողների ներողամտությունը վթարի հետևանքով պատճառվող անհանգստության համար և հավաստիացնում, որ արվում է առավելագույնը մինչև խնդրի վերջնական կարգավորումը նրանց հնարավորինս բարվոք ջրամատակարարում ապահովելու նպատակով:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---