Ամենայն Հայոց կաթողիկոս.Կինը հայ ընտանիքի խարիսխն է, հավատարմության ու անձնուրաց նվիրումի խտացումը

Ամենայն Հայոց կաթողիկոս.Կինը հայ ընտանիքի խարիսխն է, հավատարմության ու անձնուրաց նվիրումի խտացումը

PanARMENIAN.Net - Կանանց օրվա առիթով Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, որում ասվում է.«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում տիկնանց և օրիորդաց Կանանց տոնի` մարտի 8-ի առիթով»:

«Այսօր բոլոր ասպարեզներում իրենց գործունեությամբ ու գովարժան ձեռքբերումներով, իրենց նվիրումով ու նախանձախնդրությամբ կանայք առատացնում են խնամքն ու հոգածությունը մեր կյանքում, նպաստ բերում Հայրենիքի շենացմանը, ազային ու մշակութային մեր կյանքի առաջընթացին:

Արդարև, համազգային մեր կյանքում բացառիկ է լուսերամ հայ կնոջ առաքինազարդ նկարագիրը և հավետ օրհնյալ է նրա առաքելությունը` լինել խարիսխը հայ ընտանիքի, խտացումը սիրո, հավատարմության ու անձնուրաց նվիրումի:

Աղոթում ենք առ Աստված և մաղթում, որ գարնանաշունչ այս ուրախաբեր տոնը բերկրանք և ջերմություն բերի համայն տիկնանց ու օրիորդաց սրտերին, և Աստծո Ամենախնամ Սուրբ Աջը օրհնի և շնորհազարդի նրանց կյանքը բարիքներով, խնդությամբ« որպեսզի խաղաղության մեջ, առ Աստված հավատով ու հույսով, հայրենի սուրբ ավանդներով մեծացնեն, կրթեն ու դաստիարակեն մեր զավակներին` ի բարօրություն հայրենական կյանքի շինության ու զարգացման»,-ասվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---